«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ստում էր, որ ավելի շատ զոհեր ունենանք

Ստում էր, որ ավելի շատ զոհեր ունենանք
20.06.2023 | 22:27

Նիկոլը քիչ առաջ հայտնեց, որ 2020 թվականի խայտառակ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրել է նոյեմբերի 9-ի առավոտյան, թեև փաստաթուղթը հրապարակվել է միայն երեկոյան։

Այսինքն, այն պահին, երբ հայկական բանակը կյանքի ու մահվան կռիվ էր տալիս Շուշիի համար, երբ տասնյակ հայեր էին զոհվում առաջնագծում, երբ Արցախի նախագահի մամուլի խոսնակը հայտարարում էր, որ Շուշին մերը չի, իսկ Նիկոլն էլ արձագանքում էր, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են, այդ ժամանակ Նիկոլն արդեն իսկ հանձնել էր ամեն ինչ ու ստում էր, որ ավելի շատ զոհեր ունենանք, որ թշնամին ավելի շատ տարածք կարողանա ստանալ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4872

Մեկնաբանություններ